Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զորքերն «ահաբեկչական» ճանաչող օրինագիծ է ընդունել

Իրանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զորքերն «ահաբեկչական» ճանաչող օրինագիծ է ընդունել
17.04.2019 | 12:17

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերն «ահաբեկչական» է որակում և Իրանին թույլ է տալիս համարժեք քայլեր կատարել ԱՄՆ ուժերի «ահաբեկչական գործողություններին» ի պատասխան: The Guardian-ը գրում է, որ դա արվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու որոշմանն ի պատասխան: Որոշումն ապրիլի 15-ից պաշտոնապես օրենքի ուժ է ստացել:
Oրինագիծն Իրանի խորհրդարան է ներկայացրել պաշտպանության նախարար գեներալ Ամիր Հաթամին: Նրա համոզմամբ՝ Վաշինգտոնը, տեսնելով, որ հակաիրանական պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն տալիս, փորձում է այլ տարբերակով նվազեցնել Իրանի ազդեցությունը: Խորհրդարանի նիստին ներկա 207 պատգամավորից օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 204-ը: Քննարկման ժամանակ որոշ պատգամավորներ պահանջել են ԱՄՆ-ի բոլոր զինված ու անվտանգության ուժերը դասակարգել «ահաբեկչական»:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ