«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Իտալիայի և Իսպանիայի իրադարձություններից հետո ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի և Իսպանիայի իրադարձություններից հետո ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
17.04.2019 | 12:18

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումը կանխելու անհրաժեշտության մասին: Նրա կարծիքով՝ Իտալիայում և Իսպանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերջին իրադարձություններից հետո նման բանաձևի ընդունման հավանականություն կա նաև ԱՄՆ-ում: «Այս տարի իրավիճակը լուրջ է և տարբերվում է նախորդ տարիներից, քանի որ S-400-ների, Սիրիայի և «Ֆեթո»-ի հարցերով մենք և ԱՄՆ-ն ընթանում ենք տարբեր ուղղություններով», - ասել է Յըլմազը Թուրքիայի խորհրդարանում ասուլիսի ժամանակ:
Ապրիլի 10-ին Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրան տալ միջազգային հնչեղություն:


Ապրիլի 12-ին իսպանական Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը (դեմոկրատ) և Հանրապետական կուսակցության անդամ Գուս Բիլիրակիսը դիմել էին Ներկայացուցիչների պալատի իրենց գործընկերներին՝ կոչ անելով միանալ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ներկայացման հարցում:

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ