Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եթե հրդեհը շարունակվեր ևս 15-30 րոպե, Փարիզի Աստվածամոր տաճարն ամբողջովին կավերվեր

Եթե հրդեհը շարունակվեր ևս 15-30 րոպե, Փարիզի Աստվածամոր տաճարն ամբողջովին կավերվեր
17.04.2019 | 12:20

Եթե ֆրանսիացի հրշեջներին ևս 15-30 րոպե չհաջողվեր մարել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը, պատմամշակութային կոթողն ամբողջությամբ կավերվեր՝ հայտարարել են Ֆրանսիայի իշխանությունները: Նրանք ընդգծել են, որ Փարիզի հրշեջ ծառայության անձնուրաց աշխատանքով հնարավոր է եղել խուսափել մեծ աղետից: Հրշեջները, վտանգելով կյանքը, թույլ չեն տվել կրակին հասնել զանգերի աշտարակներին: Նրանք ջրային պատնեշ են ստեղծել մոլեգնող հրդեհի և տաճարի արևմտյան հատվածում գտնվող երկու աշտարակի միջև: 500 հրշեջներից 15 ժամ է պահանջվել կրակն ամբողջությամբ մարելու համար:
Ըստ փորձագետների՝ տաճարի ապագան դեռևս անորոշ է: Պատմական տաճարի վերակառուցման համար ֆրանսիացի մեծահարուստների և խոշոր ընկերությունների ջանքերով արդեն հավաքվել է 650 մլն եվրո: Դրամահավաք հայտարարած նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է վերակառուցումն ավարտել հինգ տարում: «Աստվածամոր տաճարի հրդեհը մեզ հիշեցնում է, որ մեր պատմությունը երբեք կանգ չի առնում, և մենք միշտ էլ հաղթահարելու ենք մեր առջև կանգնած մարտահրավերները: Մենք կվերակառուցենք Աստվածամոր տաճարը, և այն կլինի նախկինից ավելի գեղեցիկ: Ցանկանում եմ, որ դա արվի առաջիկա հինգ տարվա ընթացքում: Մենք կարող ենք դա անել»,-ասել է Մակրոնը:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ