Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Եգիպտոսում հազվագյուտ պատկերներով դամբարան է գտնվել

Եգիպտոսում հազվագյուտ պատկերներով դամբարան է գտնվել
17.04.2019 | 12:21

Հնագետները հայտնաբերել են լավ պահպանված հնագույն եգիպտական դամբարան, որը պատկանում է բարձրաստիճան պաշտոնյայի և որը զարդարված է գունագեղ ու հազվագյուտ պատկերներով՝ հաղորդում է Newsweek-ը:


Դամբարանը Մեմֆիսում է՝ Կահիրեից 30 կմ հարավ գտնվող Սաքքարա գյուղում: Գործածվել է մ.թ.ա. 2504-2347 թվականներին` փարավոնների հինգերորդ դինաստիայի օրոք: Դամբարանում հայտնաբերվել են մումիայի մնացորդներ, որոնք պատկանում են Խուվի անունով պաշտոնյայի, կավե անոթներ` զմռսված մարմնից դուրս բերված ներքին օրգաններով: Շինությունը կառուցված է սպիտակ կրաքարից, պատերը զարդարված են գունավոր նկարներով և արձանագրություններով, մի քանիսը ներկված են հատուկ խեժերի և յուղերի օգնությամբ: Դամբարանը գտնվում է փարավոն Ջեդքար Իսեսի գերեզմանի մոտակայքում, որ խոսում է նրանց հավանական կապի մասին:

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ