Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Օպտիմալացման արդյունքում որևէ ոլորտ դուրս չի մնա կառավարության պատասխանատվությունից

Օպտիմալացման արդյունքում որևէ ոլորտ դուրս չի մնա կառավարության պատասխանատվությունից
17.04.2019 | 12:22

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների արդյունքում կրճատվող նախարարությունների գործառույթներն իրականացվելու են դրանց փոխարեն ստեղծվող նոր նախարարությունների փոխնախարարների միջոցով՝ Աժ-ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Երկրում իրականացվող քաղաքականության համար համապարփակ կերպով պատասխանատու է կառավարությունը: Չկա մի ոլորտ, որը դուրս մնա կառավարության պատասխանատվությունից: Չկա որևէ երկիր, որտեղ նախարարությունների ցանկն ու կառավարության կառուցվածքը կրկնի մյուսին, ամենուրեք իրականացվում է պետական կառավարում: Նաև հաջողված երկրներում չկան կրկնություններ, չկա նախարարությունների ցանկի ու կառավարության կառուցվածքի ունիվերսալ բանաձև: Քաղաքականությունը, որն իրականացվել է գյուղատնտեսության ոլորտում, շարունակելու է իրականացվել Էկոնոմիկայի նախարարության միջոցով, լինելու են այդ ոլորտների համար պատասխանատու տեղակալներ, ովքեր մշակելու են նախագծերը և ներկայացնելու են նախարարին ու կառավարությունը: Եվ գյուղատնտեսության, և մշակույթի ոլորտում քաղաքականությունը իրականացվելու է այնպես, ինչպես իրականացվել էր՝ համապատասխան մեր կողմից ստանձնած պարտավորությունների»,- ասաց Զեյնալյանը: Նախարարը նշեց, որ նախարարությունների ցանկի ու կառավարության կառուցվածքի ունիվերսալ բանաձև չկա: «Այս պահի դրությամբ մեր կառավարությունը գտնում է, որ նախարարությունների այս ցանկով ու կառուցվածքով է հնարավոր իրականացնել այն: Սա մեր քաղաքական կամքի դրսևորումն ու համոզմունքն է»,- նշեց նախարարը:


Նախագծի ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.
Արտաքին գործերի նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Արդարադատության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն
Բնապահպանության նախարարություն
Առողջապահության նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ