Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը»

«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը»
17.04.2019 | 15:41

Ապրիլի 18-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան տուն-թանգարանում կկայանա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը:

Համերգին կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման» նպատակային ծրագրի անդամները: Համերգների ընթացքում կկատարվեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունները:


«Հայաստանի Հանրապետության տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման» նպատակային ծրագրի նպատակն է բացահայտել և աջակցել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ», «Թավջութակ» մասնագիտություններում: Ծրագիրը միջոցառումների համալիր շարք է, որը միտված է բնականոն սերնդափոխությանը և միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանը:
Ծրագրում ներգրավված 15 պատանի երաժիշտներ 2013-2019 թթ. մասնակցել են ավելի քան 180 տարբեր միջոցառումների` մրցույթներ, փառատոներ, համերգներ: Նրանցից շատերը արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչմանը:

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ