Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սորոսականները հանուն Դավիթ Սանասարյանի գրոհ են սկսել ԱԱԾ-ի վրա

Սորոսականները հանուն Դավիթ Սանասարյանի գրոհ են սկսել ԱԱԾ-ի վրա
18.04.2019 | 12:03

«Հրապարակը» գրում է՝ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու մասին լուրը փոթորկել է սորոսականների շարքերը, և նրանք ակտիվ քայլեր են ձեռնարկել։ Նախ այդ լուրի արտահոսքն են ապահովել, որ աղմուկ բարձրանա, և Սանասարյանին պաշտպանողները համախմբվեն, ապա ֆեյսբուքյան ակտիվ գործունեություն են ծավալել՝ Դավիթին պաշտպանելու համար, և սկսել են ակտիվորեն քննադատել ԱԱԾ-ին, հարցազրույցներ տալ։ «Իսկ երբ տեղեկացել են, որ Սանասարյանին պատրաստվում են կալանավորել, ուղղակի դիմել են ակտիվ գրոհի՝ մտել են վարչապետի մոտ և պահանջել աշխատանքից ազատել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և վերացնել Սանասարյանի՝ որպես կասկածյալի կարգավիճակը։ Երեկ երեկոյան իրավիճակը շատ սուր էր, այսօր պարզ կլինի, թե Փաշինյանն ինչ որոշում է կայացրել»:

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ