Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իշխանության շահերից չի բխում ընդդիմությանը լծակներ տալը

Իշխանության շահերից չի բխում ընդդիմությանը լծակներ տալը
18.04.2019 | 12:05

«Հրապարակը» գրում է. ԼՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների նախագիծ է մշակել, որը նախատեսում է ԱԺ խմբակցությունների և ընդդիմության դերի բարձրացում: Փաթեթը մշակվել է դեռևս «Ելք» դաշինքի ժամանակ, և Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմնակից է եղել ընդդիմության դերի բարձրացմանը, սակայն հիմա իրավիճակ է փոխվել, և իշխանության շահերից չի բխում ընդդիմությանը լծակներ տալը։ ԱԺ ղեկավարությունն օրերս «կուլտուրական» մերժել է ԼՀԿ գործընկերներին՝ ասելով, որ սահմանադրական այդ փոփոխությունները կքննարկեն ավելի գլոբալ փոփոխությունների համատեքստում»։

Դիտվել է՝ 424

Մեկնաբանություններ