Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ կիքսը

Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ կիքսը
18.04.2019 | 12:08

««Փաստի» տեղեկություններով, Պաշտպանության նախարարությունը չափազանց վատ է ընդունել ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ ԱԺ-ում հայտարարությունը, թե «մեր զինվորները առաջին գիծը հազիվ են պահում և գրեթե չեն հերիքում»: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ճիշտ է՝ մեղմ, սակայն օպերատիվ արձագանքեց: Ըստ էության, Սասուն Միքայելյանը հայտարարություն է արել, որն իր մեջ ռազմական, պետական գաղտնիքի էլեմենտներ է պարունակում:


Եվ ընդհանրապես, եթե նույնիսկ ընդունենք, որ ասվածի մեջ ճշմարտություն կա, ամեն ինչ չէ, որ կարելի է բարձրաձայնել: Մեր տեղեկությունների համաձայն, այս թեմայով վարչապետ Փաշինյանի հետ իր մտահոգությունները կիսել է նաև ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը»։

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ