Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱԺ-ն դեմ քվեարկեց ֆինանսների նախարարի հրաժարականի առաջարկին

ԱԺ-ն դեմ քվեարկեց ֆինանսների նախարարի հրաժարականի առաջարկին
18.04.2019 | 12:11

Ազգային ժողովում քվեարկության դրվեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկությունը վարչապետի քննարկմանն առաջարկելու ԱԺ որոշման նախագիծը: Ջանջուղազյանի պաշտոնանկությունը նախաձեռնել է ԼՀԿ խմբակցությունը: 67 դեմ, 41 կողմ, 1 ձեռնպահ ձայնով նախագիծը չընդունվեց: Ջանջուղազյանի պաշտոնանկությանը կողմ էին ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն, դեմ՝ Իմ քայլը:

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ