Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քաղաքացու օրը նշելու աշխատանքներն արդեն սկսվել են

Քաղաքացու օրը նշելու աշխատանքներն արդեն սկսվել են
20.04.2019 | 13:58

Մայրաքաղաքում ու մարզերում ապրիլի 27-ին առաջին անգամ կնշեն Քաղաքացու օրը։ Այդ օրն անցկացվող միջոցառումների համար կառավարությունը երեկ 124 միլիոն դրամ տրամադրեց։ Երևանի փոխքաղաքապետ, մայրաքաղաքում ու մարզերում տոնական միջոցառումների խորհրդատվությամբ զբաղվող Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ քաղաքացու օրը բոլոր քաղաքներում նույնանման է անցկացվելու, մայրաքաղաքը տոնի կենտրոնում չի լինելու։ Արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները․ «Սկսած առավոտյան ծառատունկ, այնուհետև հանրային քննարկումներ քաղաքացիական գիտակցության բարձրացման թեմայով: Այնուհետև բոլոր մարզերը իրենց մարզկենտրոններում կներկայացնեն իրենց կոլորիտը, մշակույթը»:


Կառավարության քայլը՝ գումար հատակցնել տոնական օրը միջոցառումներ անցկացնելու համար սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ էր դարձել, թե՝ 250 հազար դոլարով կառավարությունը կարող է այլ հրատապ հարցեր լուծել։ Քաղաքացիները այս հարցում միակարծիք չեն։

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ