Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Փհենյանը չի ցանկանում գործ ունենալ Պոմպեոյի հետ

Փհենյանը չի ցանկանում գործ ունենալ Պոմպեոյի հետ
20.04.2019 | 13:59

Հյուսիային Կորեան հայտարարել է, թե այլևս չի ցանկանում գործ ունենալ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, և պահանջել է նրա փոխարեն մեկ ուրիշին ուղարկել բանակցությունների: Հյուսիսկորեական պետական մամուլը գրել է, թե «Պոմպեոյին պետք է փոխարինի մի ավելի զուսպ և հասուն քաղաքական գործիչ»:


Հայտարարությունն արվել է նոր հրթիռ փորձարկելուց հետո, որին նախորդել են միջուկային հարցի շուրջ ապարդյուն բանակցություններ: Հյուսիսային Կորեան ամիսներ շարունակ որևէ փորձարկում չէր անցկացրել: Փհենյանը հայտարարել է, որ առաջնորդ Կիմ Չեն Ինն անձամբ ներկա էր նոր հրթիռի փորձարկմանը:


Փորձարկված հրթիռը միջմայրցամաքային չէ, հետևաբար, Վաշինգտոնն անհանգստանալու կարիք չունի՝ ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը: Հյուսիսային Կորեայի մի բարձրաստիճան պաշտոնյա ասել է, թե «Վաշինգտոնը բանակցությունների ձախողումից պետք է դասեր քաղի, դրանք կտապալվեն, եթե Պոմպեոն նորից փորձի քիթը խոթել այդ հարցերի մեջ»:

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ