Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հնարավոր հանդիպումը

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հնարավոր հանդիպումը
20.04.2019 | 23:31

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հնարավոր հանդիպումը՝ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը, հայտնում է Թրենդը: «Մենք ողջունում ենք ԱԳ նախարարների հանդիպումը, որը կայացել է Մոսկվայում, հայտարարությունը, որն արվել է հանդիպումից հետո: Մենք անհամբեր սպասում ենք երկխոսության շարունակությանը: Մենք ուրախ ենք, որ ԱԳ նախարարները հերթական հանդիպումը կանցկացնեն», – ասել է դեսպանը:

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ