ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Ռոնալդուն պատմական ռեկորդ է գրանցել

Ռոնալդուն պատմական ռեկորդ է գրանցել
21.04.2019 | 14:15

Թուրինի «Յուվենտուսն» 8-րդ անգամ անընդմեջ հռչակվեց Իտալիայի չեմպիոն: Իտալական ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության առաջին ֆուտբոլիստը, որը կարողացել է դառնալ Իտալիայի, Անգլիայի և Իսպանիայի չեմպիոն: Նա երեք անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել էր Անգլիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել էր Իսպանիայի չեմպիոնությունը Մադրիդի «Ռեալի» հետ: 34-ամյա Ռոնալդուն տեղափոխվել է «Յուվենտուս» 2018-ի ամռանը «Արքայական ակումբից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 117 մլն եվրո: Նրա գործող պայմանագրի ժամկետը «Յուվենտուսի» հետ մինչև 2022-ն է:

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ