Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Առաջին անգամ աշխարհում տարեցների թիվը գերազանցել է երեխաների թվին

Առաջին անգամ աշխարհում տարեցների թիվը գերազանցել է երեխաների թվին
21.04.2019 | 14:24

Մարդկության պատմության մեջ առաջին անգամ 65-ից բարձր տարիքի մարդկանց թիվը գերազանցում է մինչև 5 տարեկան երեխաների թվին: Այդ բացը ավելի ու ավելի է մեծանում, և ըստ վիճակագրական տվյալների, 2050-ին յուրաքանչյուր 5 տարեկան մեկ երեխային կհամադրվի ավելի քան 2 տարեց:

Տվյալները ներկայացնում է ՄԱԿ-ը՝ BBC-ի իր կայքում: Ըստ վիճակագիրների՝ տարեցների ամենամեծ թվաքանակը գրանցված է զարգացած երկրներում, որտեղ ծնելիության ցուցանիշը ծայրահեղ ցածր է: Այդ ցուցանիշների բացը վտանգում է երկրների տնտեսությանը: Ի վերջո, ամեն ինչ կհանգեցնի նրան, որ նոր սերունդները այնքան քիչ կլինեն, որ չեն կարողանա ապահովել տարեցներին:
Վերջին կես դարում կյանքի տևողությունը զգալիորեն աճել է՝ 52 տարուց մինչև 72 տարի, այսինքն` կենսաթոշակային և առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը ոչ միայն աճել է, այլև ավելի ու ավելի շատ ռեսուրսներ է պետք, որ երկրները հոգան բնակչության կարիքները: Ուսումնասիրության համաձայն, շատ տարեցներ կան Ճապոնիայում` երկրի ընդհանուր բնակչության 27%-ը: Երկրորդ տեղում է Իտալիան` 23%, երրորդը` Եվրամիությունը`19.7%: ԱՄՆ-ը չորրորդ տեղում է`15.4%: Ռուսաստանը եզրափակում է հնգյակը`14.1%: Նրանց հետևում են Չինաստանը, Բրազիլիան, Թուրքիան, Հնդկաստանը, Իրանը:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ