Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տեղումներ՝ նաև այս շաբաթ, օդի ջերմաստիճանը վաղը կբարձրանա 2-3 աստիճանով

Տեղումներ՝ նաև այս շաբաթ, օդի ջերմաստիճանը վաղը կբարձրանա 2-3 աստիճանով
22.04.2019 | 11:58

Ապրիլի 22-24-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, 25-26-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևանում ապրիլի 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է, 24-26-ը հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։ Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, «Մեղրու սար» հատվածում և Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ձյուն է տեղում:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 281

Մեկնաբանություններ