«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հրաչյա Հակոբյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

Հրաչյա Հակոբյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին
22.04.2019 | 12:10

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի համար ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործով կա երկու մոտեցում։ «Ինձ համար այս հարցի շուրջ կա երկու մոտցում. մեկը պայմանավորված է անձի շուրջ, մյուսը՝ պաշտոնի շուրջ», - 24news.am-ի հետ զրույցում ասել է Հրաչյա Հակոբյանը։


Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում պաշտոնյայի հետ, իր համար անակնկալ չէ։
«Մենք արդեն ապրում ենք նոր Հայաստանում: Եթե նախկինում դպրոցի տնօրենին էին կաշառքի, կոռոպպցիայի մեջ մեղադրում ու ասում, որ պայքարում են կոռուպցիայի դեմ, նոր Հայաստանում, ինչպես տեսնում ենք, փոխնախարար կամ Վերահսկողության ծառայության պետ կամ մի քիչ ավելի բարձր մակարդկակի վրա դրված պայքար է կոռուպցիայի դեմ», - նշել է պատգամավորը։


Նա ասել է, թե որպես մարդ դիտարկելով Դավիթ Սանասարյանին, իր համար անակնկալ է եղել դեպքը։ «Այնուամենայնիվ, ես առաջնորդվում եմ անմեղության կանխավարկածով ու շատ ուզում եմ, որ պարզվի՝ չկա նման բան», - նշել է պատգամավորը։ Հրաչյա Հակոբյանն ընդգծել է, թե հիմք չկա կասկածելու, որ այս գործը շինծու է կամ սարքած։ «Ես ինչպես անմեղության կանխավարկածով վերաբերվում եմ Դավիթ Սանասարյանին, այնպես էլ ոչ մի հիմք չեմ տեսնում կասկածելու մեր իրավապահ մարմինների աշխատանքի վրա, այսինքն ես չեմ տեսնում ոչ մի հիմք՝ որ կարելի է մտածել՝ շինծու, սարքած գործ է։ Կսպասենք բոլորս, տեսնենք գործը ինչ ընթացք է ստանում ու քննության ավարտին լիարժեք պատկեր կունենանք», - ասել է նա։ Հրաչյա Հակոբյանը շեշտել է՝ ոչ մի հիմք չի տեսնում, որ այս ամենը կարող է կազմակերպված լինել։ «Ես վստահում եմ մեր իրավական համակարգին ու որևիցե հիմք չունեմ կասկածելու նմանատիպ բաների մեջ», - ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

Դիտվել է՝ 308

Մեկնաբանություններ