Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արարատ Միրզոյան.Նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինել-չլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի, վճռի վրա

Արարատ Միրզոյան.Նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինել-չլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի, վճռի վրա
23.04.2019 | 00:12

Նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինել-չլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի և վճռի վրա՝ Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Աժ նախագահ Արարատ Միրզոյանը։ Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը հայտնված լինի կոռուպցիոն ռիսկերի մեջ, Աժ նախագահը պատասխանեց. «Ես ձեռնպահ կմնայի որևէ մեկնաբանությունից` հաշվի առնելով, որ քննություն է ընթանում: Առաջինը՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, երկրորդը՝ որևէ կապ չունի, նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինել-չլինել, խնամի, ծանոթ, բարեկամ լինել-չլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի և վճռի վրա»։

Դիտվել է՝ 255

Մեկնաբանություններ