Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահ

Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահ
23.04.2019 | 00:55

Ձայների 95 կողմ, 26 դեմ հարաբերակցությամբ Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ։ Գեղամ Գևորգյանի թեկնածությունն առաջարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն օրեր առաջ գրություն էր ուղարկել վարչապետին՝ առաջարկելով հետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը՝ կապված թեկնածուի ստաժի անբավարարության հետ։

Դիտվել է՝ 269

Մեկնաբանություններ