Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի հրամանատարը փոխվել է

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի հրամանատարը փոխվել է
23.04.2019 | 00:56

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին բրիգադի գեներալ Հոսեյն Սալամիին նշանակել է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հրամանատար, հայտնել է իրանական հեռուստատեսությունը:


Սալամին ԻՀՊԶ-ի հրամանատարի պաշտոնում փոխարինել է գեներալ-մայոր Մոհամադ Ալի Ջաֆարիին: Ջաֆարիի պաշտոնանկության և ԻՀՊԶ-ի նոր հրամանատարի նշանակման պատճառները չեն ճշտվում: Հրամանատարի փոխարինումը տեղի է ունեցել, երբ ԱՄՆ-ն ԻՀՊԶ-ն հայտարարեց ահաբեկչական կազմակերպոություն: ԱՄՆ-ը ԻՀՊԶ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառել է ապրիլի 16-ին:

Դիտվել է՝ 288

Մեկնաբանություններ