Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԵՊՀ ռեկտորը հրավիրվել, սակայն չի մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը

ԵՊՀ ռեկտորը հրավիրվել, սակայն չի մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը
23.04.2019 | 00:59

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ վարչապետի հանդիպման նախաձեռնող կողմը եղել է կառավարությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը։ ՀանդիպմանըԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկա չէր։


Լրագրողները դեկանից հետաքրքրվեցին՝ Սիմոնյանը հրավիրված չէ՞ր, թե՞ չէր եկել.
«ԵՊՀ ադմինիստրացիան ներկա է գտնվել՝ պրոռեկտորի և հոգաբարձուների խորհրդի նախագահի մասնակցությամբ։ Հրավերը կազմակերպված է եղել, համալսարանի ղեկավարությունն անպայման տեղյակ է եղել։ Չմասնակցության հանգամանքը ես չեմ կարող պարզել», - ասաց Հայկ Սարգսյանը։

Դիտվել է՝ 286

Մեկնաբանություններ