Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԺ-ն քննարկեց «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը

ԱԺ-ն քննարկեց «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը
23.04.2019 | 01:00

Այսօր ԱԺ քննարկմանը ներկայացվեց «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018-ի գործունեության մասին» հաղորդումը: Հիմնական զեկուցող, հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ 2018-ին ՀՀ-ում գործում էին 128 հեռուստառադիոընկերություններ, որոնցից 118-ը լիցենզավորված էին, 7-ը՝ հանրային, և այժմ գործող երեքը միջպետական պայմանագրերով են աշխատում:


Նրա խոսքով՝ սրանցից 100-ը հեռուստաընկերություն է, 18-ը՝ ռադիոընկերություն, որոնք արտոնագիր են ստանում իրենց հանձնաժողովից, իսկ 7 հեռուստառադիոընկերություն գործում է առանց լիցենզիայի, քանի որ իրենց կապուղի տրամադրելը պայմանավորած է օրենքներով և միջպետական ծրագրերով։ Ըստ Հակոբյանի՝ 100-ից 35-ը վերգետնյա հեռարձակողներ են, որոնք ստացել են սահմանափակ ռեսուրսից օգտվելու արտոնագիր և հեռարձակվում են թվային տիրույթում. կան 65 կաբելային օպերատորներ, որոնից 23-ը թվային տիրույթում են հեռարձարկվում: Տիգրան Հակոբյանը նշեց, որ հեղափոխությունն արմատապես փոխել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործառույթները: «Հենց մայիսից իսպառ վերացվեց այլ կենտրոնների կողմից կարգավորված գործունեությունը, ավելի հստակ՝ կոշտ միջամտությունը հեռուստառադիոընկերությունների և խմբագրական, և ֆինանսական, և կադրային քաղաքականությանը. մայիսից ոլորտի միակ կարգավորողը ՀՌԱՀ-ն է»,-ասաց նա։


Հակոբյանն ասաց, որ հանձնաժողովի ծանրաբեռնվածությունը մեծացել է, բայց հստակություն է մտել ոլորտում։ «Մայիսից արդեն վերացվել է «դաբրոների», պատասխանատուների ինստիտուտը, երբ ցանկացած գործունեություն՝ կլինի բաժնեմասի վաճառք, հանրային ռեսուրսի օգտագործում, թե տենդերների մրցույթ, մինչև հստակ ցուցում չտային, չէր լինում: Հիմա դա վերացված է»,-ասաց նա։


ՀՌԱՀ նախագահն ասաց, որ հաշվետու տարում հանձնաժողովը կաբելային օպերատորներին տրամադրել է սեփական հաղորդումների 19 թույլտվություն։ Հակոբյանի խոսքով՝ նախկինում չէին տրվում, քանի որ քաղաքական կոնտեքստ կար։ Նա ասաց, որ հաշվետու տարում հանձնաժողովը տվել է ընդհանուր առմամբ հաղորդումների 1520 թույլտվություն, իսկ ընդհանուր հեռուստածրագրերի թիվը մոտ 2000 է։ Հանձնաժողովի նախագահը նաև նշեց, որ եթե մի քանի տարի առաջ մշտադիտարկվում էր 70-80 հեռուստածրագրեր, այսօր մշտադիտարկման ենթակա է մոտ 1800 ծրագիր:

Դիտվել է՝ 298

Մեկնաբանություններ