Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Մեր պատկերացմամբ 10 տարվա արդյունքում ՀՀ 10 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն ՏՏ ոլորտի ընկերությունները

Նիկոլ Փաշինյան. Մեր պատկերացմամբ 10 տարվա արդյունքում ՀՀ 10 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն ՏՏ ոլորտի ընկերությունները
23.04.2019 | 01:03

Մեր պատկերացումը հետևյալն է, որ 10 տարվա արդյունքում ՀՀ 10 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն ՏՏ ոլորտի ընկերությունները՝ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա վերահաստատեց, որ տնտեսական հեղափոխության տեսլականն է ՀՀ-ն բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելը, բարձր որակավորման աշխատուժի երկիր դարձնելը: «ՀՀ-ն պետք է դուրս գա ցածր որակավորման աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից, այստեղից բխում է մեր հաջորդ շղթան, որը կապված է կրթության հետ: Կրթության ոլորտում պետք է ունենանք շատ լուրջ փոփոխություններ: Կրթական համակարգը պետք է ի վիճակի լինի ուսանողներին ապահովել բարձր որակավորմամբ, որ բուհերն ավարտելուց հետո ուսանողները պատրաստ և մրցունակ մասնագետի կարգավիճակ ունենան: Հետազոտական, գիտական աշխատանքը պետք է կրթության համակարգում ավելի ու ավելի մեծ տեղ զբաղեցնի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ կառավարությունը բարձր աշխատավարձի խրախուսման քաղաքականություն է վարելու: Հարկային օրենսգրքով արդեն նախատեսվում է, որ եկամտահարկը պետք է դառնա համահարթ 23 տոկոս, իսկ մի քանի տարի անց՝ 20 տոկոս: «Նույնիսկ մեծ ջանքերի դեպքում ՀՀ պոտենցիալ աշխատուժը բերել նույն որակավորմամբ, շերտավորումն անխուսափելի է:

Դրա համար մենք առաջնահերթություն են հայտարարել գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտը և այն աշխատուժը, որը բարձր տեխնոլոգիաներով չի կարողանա զբաղվել, կտեղավորվի այս հատվածում և ապահովել բարեկեցության մակարդակ»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսական հեղափոխության մեթոդը լինելու է նույն քաղաքական հեղափոխության նման՝ առանցքը անհատական ջանքն է, քաղաքացիներին խրախուսելը: «Հույս ունենք, որ բորսայական համակարգը առաջիկայում կզարգանա: Մենք նույնպես աշխատանք ենք տանում այս ուղղությամբ: Խրախուսելու ենք մասնավոր ընկերություններին, որ իրենք էլ գնան այդ ճանապարհով»,- ասաց նա:

Դիտվել է՝ 252

Մեկնաբանություններ