Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին

Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին
23.04.2019 | 02:25

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ մտադիր չէ շնորհավորել Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթած Վլադիմիր Զելենսկիին, գրում է meduza.io-ն: Հարցին, թե ինչու է նման որոշում ընդունվել, Պեսկովն ասել է, որ «պետք է դատել կոնկրետ գործերով, կոնկրետ քայլերով», իսկ պաշտոնական արդյունքները դեռ չեն հրապարակվել:


Պեսկովը հավելել է, որ Ուկրաինայում ընտրությունների օրինականությունը հարցականի տակ է առնվել դեռ այն ժամանակ, երբ «հնարավորություն չի տրվել քվեարկելու Ուկրաինայի 3 մլն քաղաքացու, որ բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում»:
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին 73,17% ձայնով առաջատար է կիրակի անցկացված նախագահական ընտրություններում՝ արձանագրությունների 95,06%-ի մշակումից հետո: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքել է 24,5% ձայն: Զելենսկիին արդեն շնորհավորել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, այլք:

Դիտվել է՝ 300

Մեկնաբանություններ