Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դավիթ Սանասարյանի կնոջ պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին

Դավիթ Սանասարյանի կնոջ պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին
23.04.2019 | 02:33

ՀՀ ՊՎԾ ղեկավարի պաշտոնում լիազորությունները կասեցված Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մի շարք պաշտոնյաների՝ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին մեկնաբանություններին:

«Քանի դեռ որոշ պաշտոնատար անձիք շարունակում են խախտել անմեղության կանխավարկածը և անուղղակի կերպով մեղադրում Դավիթ Սանասարյանին, ես շարունակելու եմ պատասխանել նմանատիպ գրառումներով։ Ու թող այսօր Դավիթին չակերտավոր ընկեր համարողները հիշեն, թե ինչպես էր իրենց ընկեր Դավիթը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում նրանց հաշվին հնչեցված բացասական կարծիքներին, ինչպես էր բարձրացնում նրանց հասարակության աչքերում։ Այ այսպիսի պահվածքն է խոսում ընկերության մասին ոչ թե ...»,-գրել է Սոնա Հովհաննիսյանը: Նա մեկնաբանություն է գրել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ասածների վերաբերյալ, որտեղ Սիմոնյանն անտրամաբանական էր համարել Դավիթ Սանասարյանի մեղադրանքի շինծու լինելու մասին փաստաբանի հայտարարությունը: «Տրամաբանությունից պիտի խոսի այն անհատը, ում մոտ գոնե տրամաբանության նշույլներ կան դու, ցավոք սրտի, հեռու ես թե՛ իրականությունից և թե՛ տրամաբանությունից»,-գրել է նա։


Ալեն Սիմոնյանն աբսուրդ էր համարել Սանասարյանի փաստաբանի հայտարարությունը: «Դա աբսուրդ է, ՀՀ-ում գործ չեն սարքում: Կարծում եմ՝ այդ փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել՝ փորձելով պաշտպանել: Առավել եւս այս փուլում, դեռ գործին չծանոթացած, դեռ դատավարությունը չի էլ սկսվել, ասել՝ գործը շինծու է, դա ասվում է ուղղակի ապագայում որեւէ մարտավարություն կառուցելու համար»,-ասել էր նա:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ