Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարչապետը կարևորում է Հայաստանում փորձագիտական ինստիտուտների ուժեղացումը

Վարչապետը կարևորում է Հայաստանում փորձագիտական ինստիտուտների ուժեղացումը
23.04.2019 | 02:34

ՀՀ կառավարությունը անհրաժեշտություն է համարում կառուցողական հարաբերություններ հաստատել տնտեսագիտական հանրության հետ՝ ԵՊՀ-ում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ես կարծում եմ, որ որոշակի հստակեցումներ պետք է մտցվեն կառավարության և տնտեսագիտական հանրության հարաբերություններում: Վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությունը տարբեր քննարկումներ է ունեցել, առաջարկություններ է ստացել… շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես պետք է կառուցենք այդ հարաբերությունները: Այսօր կա տնտեսական մոդելի մի պատկերացում, որը վստահության մանդատ է ստացել Հայաստանի քաղաքացիների կողմից: Իմ կարծիքով, տնտեսագիտական հանրությունը պետք է ներկայացնի իր պատկերացումներն այն մասին, թե ինչպես այդ մոդելը կյանքի կոչվի»,–ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 266

Մեկնաբանություններ