Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրանը դատապարտում է ԱՄՆ պատժամիջոցների խստացումը

Իրանը դատապարտում է ԱՄՆ պատժամիջոցների խստացումը
23.04.2019 | 15:57

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է երկրի նավթային ոլորտի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների խստացումը և որակել «անօրինական»: «Քանի որ պատժամիջոցները սկզբունքորեն անօրինական են, Իրանի Իսլամական Հանրապետությունը դրանց չի տվել և չի տալիս որևէ նշանակություն», - ասված է ԱԳՆ հայտարարությունում: ԱԳՆ խոսնակը լրագրողներին հայտնել է, որ Թեհրանը քննարկում է Վաշինգտոնի որոշումը, հավելելով, որ «այդ քննարկման արդյունքները կարճ ժամանակ անց կներկայացվեն քաղաքական ղեկավարությանը, և որոշման մասին հայտարարություն կլինի»:


Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Մայք Փամփեոն հայտարարեց, թե նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ Վաշինգտոնը վերացնում է արտոնությունը, որով Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Թուրքիան կարող էին նավթ գնել Իրանից առանց որևէ սահմանափակման: ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնել են միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու նավթի համաշխարհային պահանջարկի բավարարումը, քանի որ ամերիկյան պատժամիջոցների խստացումը նպատակ ունի իրանական նավթն ամբողջությամբ հեռացնել շուկայից:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ