ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Խորհրդարանն ընդունեց քննարկված նախագծերը և ավարտեց աշխատանքները

Խորհրդարանն ընդունեց քննարկված նախագծերը և ավարտեց աշխատանքները
23.04.2019 | 15:59

Ազգային ժողովի հերթական նիստը կարճ տևեց. քվեարկությամբ ընդունվեցին նախորդ նիստերում քննարկված օրինագծերը և նախորդ շաբաթից մեկնարկած ԱԺ հերթական նիստի օրակարգն սպառվեց։ Երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։ Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Քվեարկությամբ ընդունվեց «ԵԱՏՄ և իր անդամ պետությունների` մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության` մյուս կողմից, միջև տնտեսական և առեւտրային համագործակցության մասին» համաձայնագիրը։ Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «2008-ի մարտի 1-ից 2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրինագիծը։

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ