«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Տոկաևը առաջադրվել է Ղազախստանի նախագահական ընտրություններում

Տոկաևը առաջադրվել է Ղազախստանի նախագահական ընտրություններում
23.04.2019 | 23:46

Ղազախստանի իշխող «Նուր Օթան» կուսակցությունը մայրաքաղաք Նուր-Սուլթանում արտահերթ համագումարում նախագահի պաշտոնում միաձայն առաջադրել է նախագահի պաշտոնակատար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի թեկնածությունը: «Ինձ համար մեծ պատիվ է և սրբազան պարտք` շարունակել Ղազախստանի առաջին նախագահի քաղաքական ուղին», - դիմելով համագումարի պատվիրակներին՝ հայտարարել է Տոկաևը: Նախագահի թեկնածու Տոկաևին առաջադրել էր մարտի 19-ին հրաժարական ներկայացրած Նուրսուլթան Նազարբաևը: Արտահերթ նախագահական ընտրությունները Ղազախստանում հունիսի 9-ին են:

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ