Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նորագավիթի մաքսային կետի տնօրենը վարչապետի հետ կապ չունի

Նորագավիթի մաքսային կետի տնօրենը վարչապետի հետ կապ չունի
23.04.2019 | 23:58

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հերքում է, թե Նորագավիթի մաքսային կետի տնօրենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարորդի ազգականն է։ «Ես մամուլից եմ տեղեկացել, հետո մենք պարզեցինք, որ ապատեղեկատվություն է, արյունակցական կապ չունեն էդ մարդիկ իրար հետ, ինչքանով որ ես գիտեմ՝ ծանոթ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Անանյանը։ Նա նշեց՝ եթե խոսքը Գեղամ Սարբազյանի մասին է, նա վաղուց է աշխատում ՊԵԿ-ում։ «Աշխատանքը սկսել է տեսուչից ու հասել հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնին։ Իմ պաշտոնավարման ժամանակ հարկայինից տեղափոխվել է մաքսային»,- ասաց ՊԵԿ նախագահը։ Նա նշեց, եթե նույսիկ տեղեկությունը ճիշտ լիներ, թե նա Նիկոլ Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան է, դրա մեջ վատ բան չկա։

Դիտվել է՝ 395

Մեկնաբանություններ