Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զելենսկին Facebook-ում հարցում է սկսել Ռադայի վաղաժամկետ արձակման վերաբերյալ

Զելենսկին Facebook-ում հարցում է սկսել Ռադայի վաղաժամկետ արձակման վերաբերյալ
23.04.2019 | 23:59

Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին Facebook-ի իր Էջում հարցում է սկսել Գերագույն Ռադայի վաղաժամկետ արձակման վերաբերյալ։ «Դուք պաշտպանո՞ւմ եք Ռադայի վաղաժամկետ արձակումը»,- մի քանի ժամ առաջ այս գրառումն է հրապարակվել «Վոլոդիմիր Զելենսկի- Ժողովրդի ծառա» էջում: Հարցումն արդեն 2 հազար մեկնաբանություն է ստացել։

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ