Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Թեհմինա Վարդանյանը` քաղաքապետին

Թեհմինա Վարդանյանը` քաղաքապետին
24.04.2019 | 00:02

«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը այսօր ավագանու հերթական նիստում նշեց, որ ըստ ներկայացված նախագծի` շուտով Երևանը դառնալու է աղբահանության երկրորդ օպերատոր: Նա աղբավայրի վերաբերյալ հարց տվեց, թե ինչ են քննարկել «Սանիթեքի» հետ և երբ հարցը երկարեց, քաղաքապետը կոչ արեց կոնկրետ ձևակերպել, իսկ Թեհմինա Վարդանյանը նշեց. «Ես հասկանում եմ, որ ձեզ անհանգստացնում և ներվայնացնում է հարցը, բայց այնուամենայնիվ ես տալու եմ»: Նա նշեց, որ իրենք այն խմբակցությունն ենք, որ առաջինն է բարձրաձայնել «Սանիթեքի» թերացումների մասին: «Վեց ամիս շարունակ բանակցել եք, դուք անընդհատ շեշտել եք, որ քննարկումների փուլում եք: Ի՞նչ եք քննարկել: Մենակ ասում եք, որ զուգարանները պետք է թափանցիկ չլինեն, մնացած ամեն ինչ թափանցիկ է, հրապարակե՛ք, ինչի՞ մասին է քննարկումները:


Քաղաքապետի նույնաբովանդակ արձագանքից հետո Թեհմինա Վարդանյանը լրագրողներին կոչ արեց ֆիքսել, որ քաղաքապետը խուսափում է պատասխանից, ինչը առաջացրեց քաղաքապետի, որոշ անդամների ծիծաղը: «Այստեղ իրոնյայի բան չկա, դուրս եկեք այս մանկապարտեզի տարիքից, հարգելի գործընկերներ»,-ասաց Թեհմինա Վարդանյանը: Հայկ Մարությանը կոչ արեց մնալ կոռեկտության սահմաններում, հիշեցրեց՝ ավագանու անդամը մեկ հարցի իրավունք ունի և հորդորեց հասկանալի ձևակերպել հարցը: «2,3,4 լղոզված հարց եք տալիս, մարդ չգիտի՝ որին պատասխանի: Բոլոր պրոցեսները թափանցիկ են, մեր հանրությունը գիտի»,-ասաց նա: Քաղաքապետն աղբավայրի հետ կապված նշեց, որ նոր աղբավայր են կառուցում և դա մեծ ծրագիր է՝ 26 մլն եվրոյի չափով, որից 10 մլն-ը դրամաշնորհ է: «Կապված աղբահանության հետ, մենք գնում ենք նրան, որ աղբահանության հարցը լուծվի, ցավոք սրտի, երբ նոր ավագանու կազմը հաստատվեց, Երևանը չափից դուրս խնդիրներ ուներ: Մենք սա ստացել ենք որպես ժառանգություն և մենք սրա լուծումը տալիս ենք»,-ասաց նա: Ըստ նրա, եթե դատարանում լինեին, կկարծեր, թե Թեհմինա Վարդանյանը «Սանիթեքի» ներկայացուցիչն է: «Ես ձեզ թույլ եմ տվել ինձ նման բանում մեղադրել, ասեք՝ ինչի՞ մասին է եղել ձեր քննարկումը: Թարգեք այդ մշակույթը, որ արդեն ձյուն էլ է գալիս, ասում եք նախկին իշխանությունից ժառանգություն է, մի քիչ ամոթ է, հերիք է, արդեն 7 ամիս է քաղաքային իշխանություն եք, մի բան էլ դուք արեք »,-ասաց նա, և քաղաքապետը կրկին կոչ արեց մնալ կոռեկտության սահմաններում:

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ