Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Սորոսական» թևը պատրաստվում է վրեժ լուծել Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված սկանդալի պատճառով

«Սորոսական» թևը պատրաստվում է վրեժ լուծել Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված սկանդալի պատճառով
24.04.2019 | 14:06

«Փաստի» տեղեկություններով, իշխանությունում գործող «սորոսական» թևը պատրաստվում է վրեժ լուծել վարչապետի հավատարիմ թիմակիցներից՝ Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված սկանդալի պատճառով: Նիկոլ Փաշինյանի մյուս թիմակիցները Սանասարյանի գործով հայտարարում են, թե գործընթացում ոչ մի շինծու և արհեստական օրակարգ չկա և ամեն ինչ օրենքին համապատասխան է, «սորոսական բլոկը» որոշել է տեղեկատվական և «կոմպրոմատային» գրոհներ կազմակերպել և ամեն կերպ մյուս թևից «ժերտվա» սարքել: Խոսքը թե մի քանի պատգամավորների, թե գործադիրի որոշ ներկայացուցիչների մասին է: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, օրենսդիրից նրանց թիրախում են մասնավորաբար Ալեն Սիմոնյանը, որ քաղաքական դաշտում առանցքային ֆիգուրանտ է դարձել, և Նիկոլ Փաշինյանի աներձագ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Սակայն, ըստ նույն աղբյուրների, «ցուցակն» այս երկուսով չի սահմանափակվի»։

Դիտվել է՝ 319

Մեկնաբանություններ