Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի հակասություններն ավելի են խորանում

Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի հակասություններն ավելի են խորանում
24.04.2019 | 14:07

«Ժամանակը» գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո նրանց հարաբերությունները ոչ միայն չեն կարգավորվել, այլ հակասությունները ավելի են խորանում: Իշխանությունը կարծես թե գնում է Ծառուկյանի սեփականության հիմքերը քննելու ճանապարհով, և Ծառուկյանը մտավախություն ունի, որ Հայաստանում սեփականության վերաբաշխման գործընթացը կարող է սկսվել հենց իրենից: Իշխանությունը կարող է ունեզրկման սպառնալիքով ստիպել, որ Ծառուկյանը չփորձի հարել իշխանության քաղաքական ընդդիմախոսների ճամբարին»:

Դիտվել է՝ 304

Մեկնաբանություններ