Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Գագիկ Ծառուկյան. Էսօր բարձունքի վրա եմ կանգնած

Գագիկ Ծառուկյան. Էսօր բարձունքի վրա եմ կանգնած
24.04.2019 | 23:32

Որը ընդունեն՝ իմ համար ցանկալի է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով «Արարտցեմենտի» հարցին։

«Միայն ես ուզում եմ, որ բարձրաձայնեն, ոչ թե ասեն Ծառուկյանի շահերն ենք պաշտպանում, Ծառուկյանի համար ենք արել»,- ասաց նա։ Գագիկ Ծառուկյանը նշեց, թե երբ ասում էին Ծառուկյանի համար են արել, իր խմաբկցությունն այդ արածին դեմ քվեարկեց։ «Հիմնական խնդիրը, պատասխանատուն հանձնաժողովն է, խորհրդարանն է, պետք է ներկայացնեն, որ ժողովուրդն էլ իմանա՝ ոչ թե Ծառուկյանն է, այլ օրենքն է, թե չէ ասում են շահերի բախում։ Եթե որևիցե մեկը տեսնի, որ Ծառուկյանը դոշ ա ծեծում՝ շահերի բախում, սենց չի լինի, ես ասել եմ՝ սա էլ ա ինձ ձեռք տալիս, նա էլ ա ինձ ձեռք տալիս»,- ասաց ԲՀԿ նախագահը։ Նա

ընդգծեց, որ իր տիրապետած ոլորտները բոլորը «ռելսերի վրա են» ու ամենաբարձր մակարդակի վրա են։ «Քանդված, ավիրված ինչ-որ վերցրել եմ, զարգացրել եմ, ծաղկացրել եմ, էսօր բարձունքի վրա եմ կանգնած»,- ասաց նա։

Դիտվել է՝ 291

Մեկնաբանություններ