Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Արթուր Դավթյան. Փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար

Արթուր Դավթյան. Փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար
24.04.2019 | 23:33

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործով ընթանալու է օբյեկտիվ քննություն։

«Մի վայրկյան չկասկածեք՝ ընթանալու է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն։ Ի՞նչ ունեցանք մենք, ըստ Էության, գործով հավաքված փաստական տվյալները քրեադատավարական օրենքի պահանջին համապատասխան բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար»,- հայտարարեց գլխավոր դատախազը։ Նրա խոսքով, առաջադրված մեղադրանքից հետո Սանասարյանը ստացավ մեղադրյալի կարգավիճակ։ Դատախազն ասաց, որ Սանասարյանը կարող է պաշտպանվել, ներկայացնել հիմնավորումները։ «Ոչ ոքի մոտ թող կասկած չլինի, որ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ դրանք ստուգվելու են»,- ասաց դատախազը։
Անդրադառնալով Սանասարյանի պաշտպանների միջնորդությանը՝ քրեական գործը ԱԱԾ վարույթից ՀՔԾ վարույթ տեղափոխելու վերաբերյալ, Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ այդ միջնորդությունը նոր են ստացել. «Այդ միջնորդության մեջ կան տեղեկություններ, որոնք քննությամբ պետք է ստուգվեն, անպայման կստուգվեն»։


Հարցին՝ կա՞ն տեղեկություններ, որ «գործը սարքում են», ինչպես հայտարարում են պաշտպանները, դատախազը պատասխանեց. «Որ պահին, որ նման ռիսկ կամ տեղեկություն տեսնի գործը հսկող դատախազը, ոչ մի պարագայում նախաքննության այդ մարմինը չի շարունակի այդ վարույթը»։

Դիտվել է՝ 344

Մեկնաբանություններ