Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ նախագահի ուղերձը Հայոց հիշատակի օրվա կապակցությամբ

ԱՄՆ նախագահի ուղերձը Հայոց հիշատակի օրվա կապակցությամբ
24.04.2019 | 23:34

Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր տառապել են 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագությունների ժամանակ: Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին՝ 1915-ից սկսած, մեկ և կես միլիոն հայեր արտաքսվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Այս հիշատակի օրվա կապակցությամբ ես կրկին միանում եմ Ամերիկայի հայ համայնքին և համայն աշխարհի հայությանը՝ սգալով բազմաթիվ անմեղ զոհերի հիշատակը։


Այս պահին մենք նաև հարգանքի տուրք են մատուցում և ճանաչում ենք այն անհատների խիզախությունը, որ փորձել են վերջ դնել բռնություններին, և նրանց, որ ջանքեր են գործադրել, որպեսզի նման դաժանություններ այլևս երբեք չկրկնվեն, ինչպես օրինակ մարդու իրավունքների պաշտպան և իրավաբան Ռաֆայել Լեմկինը։ Մենք հիշում ենք այն առատաձեռն ամերիկացիների ներդրումները, որ օգնել են փրկել կյանքեր և վերակառուցել հայ համայնքները։ Մենք պատվո տուրք ենք մատուցում նրանց, ովքեր տառապել են, բայց մեզ նաև ոգեշնչում է հայ ժողովրդի քաջությունն ու տոկունությունը, որը չնայած այս ահռելի դժբախտությանը, հիմնել է կենսունակ համայնքներ ողջ աշխարհում, այդ թվում՝ԱՄՆ-ում։
Մենք հանձնառու ենք սերտել անցյալ ողբերգությունների դասերը, որ թույլ չտանք դրանց կրկնությունը։ Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու՝ հայերի և թուրքերի ջանքերը։ Մենք կանգնած ենք Հայ ժողովրդի կողքին՝ ոգեկոչելով Մեծ եղեռնի ժամանակ կորսված կյանքերը և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու ավելի խաղաղ աշխարհ։

Դիտվել է՝ 277

Մեկնաբանություններ