Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երկրաշարժ՝ Արցախում

Երկրաշարժ՝ Արցախում
24.04.2019 | 23:44

Ապրիլի 24-ին` ժամը 11:15-ին գրանցվել է հյուսիսային լայնության 40.090 և արևելյան երկայնության 46.270 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ՝ ք. Քարվաճառից 21 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Երկրաշարժն զգացվել է ԱՀ-ի Եղեգնուտ, Քնարավան, Նոր Կարաչինար, Նոր Խարխապուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Դիտվել է՝ 306

Մեկնաբանություններ