Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ամոթալի է և ոչ բարոյական

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ամոթալի է և ոչ բարոյական
24.04.2019 | 23:48

ԱՄՆ Foreign Policy պարբերականն «Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ամոթալի է և ոչ բարոյական» վերնագրով հոդված է հրապարակել, որում ներկայացվում են հայ և հրեա ժողովուրդների միջև նմանությունները:


Հոդվածում մասնավորապես ասվում է, որ երկու ժողովուրդներն էլ 20-րդ դարի ցեղասպանությունների զոհ են դարձել: «Քայլելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ անհնար է չնկատել Երուսաղեմի հետ ցայտուն նմանությունը: Հուշահամալիրից Երևանի վրա բացվող տեսարանը հիշեցնում է Յադ Վաշեմից՝ Հոլոքոստի ժամանակ զոհված 6 մլն հրեաների հիշատակը հավերժացնող գլխավոր հուշահամալիրից բացվող տեսարանը»,- գրում է հոդվածի հեղինակ, հայտնի իսրայելցի գրող և լրագրող Յոսի Մելմանը: Նրա խոսքով՝ չնայած ընդհանուր ցավին ու ողբերգությանը՝ Իսրայելը երկար տարիներ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վախեցել է Թուրքիայի զայրույթից: «1950-ական թվականների վերջից Թուրքիան հրեական պետության ռազմավարական հզոր դաշնակիցներից էր՝ մուսուլմանական աշխարհում Իսրայելի եզակի բարեկամներից: Երկու երկրների հետախուզական և պաշտպանական հաստատությունների միջև սերտ կապ է եղել, և Թուրքիան իսրայելական զենքի համար կարևոր և շահութաբեր շուկա է եղել»,- ասված է հոդվածում: Մելմանը նշում է նաև, որ այսօր թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման ֆոնին երկրի իշխանությունները հերթական պատճառն ունեն 1915-ի ողբերգությունը չճանաչելու համար, այն է՝ Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը: Հոդվածագրի կարծիքով՝ Իսրայելը պետք է կատարի իր բարոյական պարտքը և, անկախ երկրի տնտեսական և քաղաքական շահերից, ի հիշատակ Հոլոքոստի 6 մլն զոհերի, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես ժամանակին ճանաչել է Ռուանդայի ցեղասպանությունը:

Դիտվել է՝ 317

Մեկնաբանություններ