«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Զբոսաշրջային փորձություններ ՀՀ մարզերում

Զբոսաշրջային փորձություններ ՀՀ մարզերում
25.04.2019 | 12:36

Ապրիլի 26-28-ը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի համատեղ «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության ծրագիրը կմասնակցի Երևանում կայանալիք «Ին-Տուր 2019» Էքսպոյին։ Ծրագիրը, որը ցուցահանդեսի գլխավոր գործընկերն է, եռօրյա ցուցահանդեսի ընթացքում կներկայացնի հինգ մարզերում զբոսաշրջիկների համար ստեղծված մշակութային և հետաքրքրաշարժ փորձառությունները։

Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից ժամանած արհեստագործները վարպետաց դասերի ընթացքում այցելուներին կսովորեցնեն կավագործություն, զարդերի պատրաստում, նկարչություն բատիկ տեխնոլոգիայով, ինչպես նաև փայտի փորագրություն, նկարչություն կավի վրա, տիկնիկագործություն և այլն։ Վարպետաց դասերից զատ ներկայացված կլինեն նշված մարզերի թանգարաններն իրենց յուրօրինակ պատմություններով։ Այցելուները նաև հնարավորություն կունենան հանդիպելու քայլարշավներ, ձիարշավներ և այլ ժամանց առաջարկող զբոսավարների հետ։ «Իմ Հայաստան» ծրագրի կողմից ներկայացվող մարզային փորձառությունների օրակարգը ներկայացվում է կից։


Միջոցառման բացմանը ներկա կլինեն ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, «Իմ Հայաստան» ծրագրի, Զբոսաշրջության պետական կոմիտեի, տուրօպերատորների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ։ Բացման արարողությունը տեղի կունենա Ապրիլի 26-ին ժամը 12։00-ին։ Այնուհետ, մինչ ապրիլի 28-ը, ցուցահանդեսի այցելուները կվայելեն ներկայացված կազմակերպությունների առաջարկները։
6-րդ միջազգային մասնագիտացված «In Tour Expo 2019» ցուցահանդեսը կազմակերպվում է Էքսպո Գրուպ ընկերության կողմից և ազդանշում է տուրիստական սեզոնի մեկնարկը Հայաստանում: Վայրը՝ Էքսպո կենտրոն, Հակոբ Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտի տարածք:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ