Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը
25.04.2019 | 12:40

Ռուսաստան ժամանած Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինին: Վլադիվոստոկ նավահանգստի Ռուսկի կղզում հանդիպման ընթացքում Պուտինն ասել է, թե այցը կօգնի երկու պետություններին հասկանալ՝ ինչպես կարգավորել Կորեական թերակղզու հարցը և զարգացնել երկկողմ հարաբերությունները: Նա ողջունել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի ջանքերը:

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ