Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը
25.04.2019 | 12:42

ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատն այսօր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել: Սենատն առանձին կետով ճանաչել է նաև Արցախի անկախությունը՝ տեղեկացրել է Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սիմոն Մաղաքյանը:

Բանաձևում ասված է.
«Հայոց ցեղասպանության և դրա անպատժելիությունը շարունակական հետևանքները ներառում է Հայաստանի քույր պետության՝ դեպի ծով ելք չունեցող Արցախի Հանրապետության թուրք-ադրբեջանական շրջափակումը: Մինչդեռ, Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության անպատիժ ժխտումը և հայոց սրբատեղիների շարունակական պղծումն առանց պատասխանատվության ենթարկվելու հանգեցրել են վերջերս տեղի ունեցած աննախադեպ մշակութային ցեղասպանության հայ քրիստոնեական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող Նախիջևանում, որտեղ 1997-2006 թվականներին Ադրբեջանի կառավարությունը ջնջել է տարածաշրջանի հայկական անցյալի յուրաքանչյուր հետք, որը ներառում էր 90 եկեղեցի, 6000 խաչքար, այդ թվում՝ Ջուղայի հայտնի խաչքարերը, որոնցից մեկի կրկնօրինակը 2015-ին տեղադրվել է Կոլորադոյի նահանգի Հայոց ցեղասպանության հուշահամալիր-այգում»:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ