Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես
25.04.2019 | 12:45

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Независимая газета»-ին՝ խոսելով ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերություններին և համաշխարհային քաղաքականության հարցերի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շուրջ:


«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Եթե ինչ-որ բան փոխվել է, միայն դրական ուղղությամբ: Ինչպես խոստացել էի, մեր հարաբերություններում մութ անկյուններ չկան, մեր դիրքորոշումն աշխատանքային զրույցներում և հաղորդակցության մեջ չի տարբերվում հանրային ելույթներից, և դա լավ հնարավորություն է նոր մակարդակի հասցնելու մեր հարաբերությունները: Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է:


Սակայն պետք է հաշվի առնել, որ մենք ունենք մեր ներքին քաղաքական օրակարգը, որը չի համընկնում ոչ Ռուսաստանի, ոչ Բելառուսի, ոչ Ղազախստանի, ոչ Ֆրանսիայի, ոչ ԱՄՆ-ի ներքին քաղաքական օրակարգի հետ», - ասել է Փաշինյանը: Նա նշել է, որ կան նուրբ պահեր, ինչպես օրինակ, հարաբերությունները Եվրամիության հետ առավել ակտիվ են դարձել, և ռուս գործընկերները տեղյակ են դրանից: «Մենք, ինչպես խոստացել էինք, թափանցիկ ենք մնացել ռուս գործընկերների հետ հարաբերություններում: Ռուսաստանը, այո, մեզ համար ռազմավարական դաշնակից է», - շեշտել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողից Հայաստանի իշխանությունների հասցեին քննադատությունը՝ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու հետ կապված, ասել է՝ մինչդեռ նախորդ իշխանություններից որևէ մեկը նման քննադատության չէր ենթարկվել: «Կա և հակառակը: Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես: Մեզ համար կարևորը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է: Իհարկե, մենք չեն կարող գոյություն ունենալ առանց տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների: Մենք միշտ բաց ենք քննարկումների համար նաև Սիրիա ուղարկված առաքելության մասին:
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրն է: Եթե հայ սակրավորներն ականազերծեն մի փոքր տարածք այն երեխաների խաղահրապարակի համար, որոնց նախնիները թեկուզ մեկ հայի կյանք են փրկել, իսկ Հալեպում նման մարդիկ հաստատ կան, մեր առաքելությունն արդարացված է: Եթե հայ բժիշկները փրկեն գեթ մեկ սիրիացու, որի նախնիները փրկել են մեկ հայի Ցեղասպանության ժամանակ, մեր առաքելությունն արդարացրել է իրեն», -ասել է Փաշինյանը:

Դիտվել է՝ 344

Մեկնաբանություններ