Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ադամ Շիֆ. Երկու կուսակցությունների նախագահները թույլ են տվել Թուրքիային վետո դնել ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման վրա

Ադամ Շիֆ. Երկու կուսակցությունների նախագահները թույլ են տվել Թուրքիային վետո դնել ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման վրա
25.04.2019 | 12:46

Կոնգրեսմեն Ադամ Շիֆն ԱՄՆ-ում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին: Թեմայի վերաբերյալ նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում. «Մենք երբեք չենք մոռանա 1.5 մլն տղամարդու, կանանց և երեխաների սպանությունը Հայոց ցեղասպանության ժամանակ: Երկու կուսակցությունների նախագահները թույլ են տվել Թուրքիային վետո դնել ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման վրա: Մենք չենք կարող թույլ տալ, որ դա շարունակվի: Ճշմարտությունը մեր կողն է: Մենք չենք լռելու»,- գրել է Շիֆը:
Ադամ Շիֆն ԱՄՆ-ում հայկական կազմակերպություններից մի քանիսի անդամների հետ ներկա էր եղել Բըրբենքի քաղաքային խորհրդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:

Դիտվել է՝ 266

Մեկնաբանություններ