Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրանը կշարունակի նավթ արտահանել

Իրանը կշարունակի նավթ արտահանել
25.04.2019 | 12:48

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ իրանական նավթի վաճառքը բոյկոտելու ԱՄՆ-ի փորձերը ոչնչի չեն հանգեցնի, երկիրը կշարունակի վառելիքի արտահանումը: «ԱՄՆ-ի՝ իրանական նավթի վաճառքը բոյկոտելու փորձերը ոչնչի չեն հանգեցնի: Մենք կշարունակենք նավթ արտահանել որքան մեզ պետք լինի և որքան ցանկանանք»,- թվիթերի իր էջում գրել է Խամենեին:


Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի գործողություններն անպատասխան չեն մնա:
«Նրանք հույս ունեն արգելափակել իրանական նավթի վաճառքը, սակայն մեր հզոր ազգը և զգոն իշխանությունները ջանասիրաբար աշխատելու դեպքում բազմաթիվ շրջափակումներ կճեղքեն»,- ասված է հրապարակման մեջ:

Դիտվել է՝ 256

Մեկնաբանություններ