Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աբովյանում ընտրությունները թեժ են լինելու

Աբովյանում ընտրությունները թեժ են լինելու
25.04.2019 | 18:25

«Ժողովուրդը» գրում է. «Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հունիսի 9-ին տեղի են ունենալու համայնքապետի ընտրությունները, որ խոստանում են թեժ լինել: Այս հարցում տարաձայնություններ կան անգամ իշխող կուսակցության ներսում, մի հատվածը սատարում է ներկայիս քաղաքապետին, մի հատվածն էլ իր «հավանած» թեկնածուն ունի:

Ըստ տեղեկությունների՝ իշխանության թեկնածուն կառավարման փորձ չունեցող անձ է ու հանրության շրջանում անհայտ, այդ իսկ պատճառով այս հարցի վերաբերյալ քննարկումները թեժ ու լարված էին: Բացի այդ, լարված են գործող քաղաքապետի ու մարզպետի հարաբերությունները. մարզպետը մի քանի անգամ մամուլով մեղադրանքներ է հնչեցրել քաղաքապետի հասցեին»:

Դիտվել է՝ 190

Մեկնաբանություններ