Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բարձիթողի վիճակ՝ ՔԿՀ-ներում. ԱԱԾ-ն պատրաստվում է ներկայացնել նոր տեսանյութեր

Բարձիթողի վիճակ՝ ՔԿՀ-ներում. ԱԱԾ-ն պատրաստվում է ներկայացնել նոր տեսանյութեր
25.04.2019 | 18:38

«Ժամանակը» գրում է. «ԱԱԾ-ի կողմից Արմավիր ՔԿՀ-ում իրականացված գործողություններն ու բացահայտումները ևս մեկ անգամ հաստատում են մեր այն հրապարակումները, որ՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրում է բարձիթողի վիճակ, և այդ հաստատությունների ղեկավարները իրենց դիրքն օգտագործում են կոմերցիոն նպատակներով:

Մեր հրապարակումներին ի պատասխան՝ փորձ արվեց մեզ լռեցնել դատական գործընթաց սկսելու միջոցով: Մինչդեռ ԱԱԾ բացահայտումները ամեն ինչ իրենց տեղն են դնում: Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ բացահայտումներից հետո արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանը Արմավիր ՔԿՀ պետին առաջարկել են աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, սակայն մերժում են ստացել: ԱԱԾ-ն առաջիկայում կներկայացնի նոր տեսանյութեր, այս անգամ այլ ՔԿՀ-ում տիրող բարքերի մասին»:

Դիտվել է՝ 250

Մեկնաբանություններ