«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Շոտլանդիան ցանկանում է անկախության հարցով նոր հանրաքվե

Շոտլանդիան ցանկանում է անկախության հարցով նոր հանրաքվե
25.04.2019 | 18:44

Երկրի առաջին նախարարը խոստացել է մինչև 2019-ի վերջը հանրաքվեի օրինագիծ նախապատրաստել: Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու դեպքում մինչև 2021-ը Շոտլանդիայում անկախության վերաբերյալ երկրորդ հանրաքվեն կանցկացվի՝ հայտարարել է երկրի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը, գրում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ հղում անելով BBC-ին։

«Brexit-ի և Շոտլանդիայի՝ որպես անկախ եվրոպական ազգի միջև ընտրությունը պետք է առաջարկվի ներկայիս խորհրդարանի գործունեության ժամանակահատվածում»,- ասել է Ստերջենը: Նա նշել է, որ Շոտլանդիայի կառավարությունը գործելու է, որպեսզի ժողովրդին հնարավորություն ընձեռի իր ընտրությունը կատարել ներկայիս խորհրդարանի կազմի գործունեության ընթացքում:

Դիտվել է՝ 190

Մեկնաբանություններ