Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քաղաքացու օրվա կապակցությամբ կփակվեն Երևանի կենտրոնական մի քանի փողոցներ

Քաղաքացու օրվա կապակցությամբ կփակվեն Երևանի կենտրոնական մի քանի փողոցներ
25.04.2019 | 20:28

Քաղաքացու օրվա կապակցությամբ Երևանում կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 26-ի ժամը 23:30-ից մինչև ապրիլի 27-ի ժամը 24-ը երկկողմանի փակ է լինելու Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ:

Արգելվելու է երթևեկությունը Թումանյան և Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Թումանյան-Տերյան խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Պուշկինի-Սարյան խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Արամի-Կողբացու խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Սարյան խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Զաքյան խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա:


Ապրիլի 26-ի ժամը 21-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Մաշտոցի պողոտայում՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկ:

Դիտվել է՝ 263

Մեկնաբանություններ