«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստը

ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստը
25.04.2019 | 20:30

««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ ներկայացնելուց առաջ նախագծի քննարկման համար աշխատանքային խումբ կստեղծվի, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Կձևավորենք աշխատանքային խումբ։ Նախնական կազմում մեր հանձնաժողովի անդամները կլինեն, եթե ցանկություն հայտնեն այլ հանձաժողովներից մասնակցելու, ևս կարող են ընդգրկվել։ Խմբում կլինեն ներկայացուցիչներ նաև գործադիրից՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններից»,- ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նա ընդգծեց, որ խմբում կընդգրկեն նաև ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին, տրանսպորտի և շինարարության ոլորտում գործունեություն իրականացնողներին, անկախ տնտեսագետների, հարկ եղած դեպքում էլ՝ աուդիտորների։ «Մեր բանավոր խոսակցությունների ժամանակ գրեթե բոլոր ընկերությունները ցանկություն են հայտնել մեզ հետ համագործակցել», - ասաց Թունյանը՝ նշելով, որ առաջիկա նիստերում կներկայացվեն հանձնաժողովում ընդգրկված մարդկանց կազմը։


ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց՝ ԲՀԿ-ն կողմնակից է բովանդակային քննարկման, բայց իրենց խմբակցությունն այդ աշխատանքներին չի մասնակցի՝ ավելացնելով, որ Գագիկ Ծառուկյանն այս հարցում շահագրգիռ անձ չէ։
«Ինչ էլ որոշվի՝ դրա պատասխանատվությունը լինելու է քաղաքական մեծամասնության վրա։ Մենք չենք մասնակցելու քննարկումներին, ինչ էլ կորոշեք՝ մեզ համար ընդունելի կլինի այդ որոշումը», - հայտարարեց Մելքումյանը։
Ի պատասխան Թունյանն ասաց, որ եթե ինչ-որ պահի ԲՀԿ-ն կփոխի կարծիքը, կարող է միանալ աշխատանքային խմբին. «Կյանքը ցույց կտա, շնորհակալություն, մենք լքում ենք դահլիճը»,- հայտարարեց Մելքումյանը։ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ավելացրեց. «Քաղաքական մեծամասնությունը կրում է քաղաքական պատասխանտվություն բոլոր հնարավոր հետևանքների համար։ Մենք ըմբռնումով կմոտենանք ձեր կրելիք քաղաքական պատասխանատվությանը»։
ԲՀԿ-ական պատգամավորները լքեցին դահլիճը:

Դիտվել է՝ 432

Մեկնաբանություններ